Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պարտադրանքը հանվեց

Պարտադրանքը հանվեց
03.06.2016 | 02:26

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գութը շարժվեց. կենսաթոշակների վճարման կարգում լրացումներ առաջարկեց նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարությունն էլ հաստատեց։ Այսուհետ այն թոշակառուները, որոնց կապույտ անձնագրերի ժամկետը լրացել է, կարող են առանց արգելքի ստանալ իրենց հալալ քրտինքի վարձը։ Հիշեցնենք, որ մինչ այժմ այն թոշակառուները, ովքեր, դավանանքը պատճառ բերելով, հրաժարվում էին նոր անձնագրերից, և որոնց նախկին անձնագրերն արդեն անվավեր էին, չէին կարող ստանալ իրենց թոշակը։ Կառավարության նոր որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։ Նախարարությունից ճշտեցինք, որ այս փոփոխությունը, ըստ ամենայնի, գործի կդրվի հուլիսից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ